Անգլիայի Քեմբրիջշիր կոմսությունում խոզը, որին տեղի բնակիչները մոռացել էին գոմում, որոշել էր, որ ինքը շուն է: Հայտնվելով շների շրջապատում, նա սկսել է նամանակել շներին: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:

Ֆելլա անունով խոզին գնել են Էմիլի Քեյթս եւ Դասթին Գրացիոտի անունով ֆերմերներից: Բուսակեր զույգը ցանկացելէ  ցույց տալ, որ խոզերը կարող են օգտագործվել ոչ միայն որպես սնունդ:

Տեղափոխվելուց հետո, Ֆելլան սովորել է զբոսնել պարանով, կատարել «նստել», «սպասել» հրամանները, ինչպես նաեւ հաչալ, հաղորդում է Lenta-ն:

Խոզի սննդակարգում են բանջարեղենն ու բանանը: Տանտիրուհին պատմել է, որ Ֆելլան քնում է շների հետ նույն սենյակում, նրան թույլ են տալիս շրջել տան սենյակներում: