Ֆրանիահայ ռեժիսոր, երգերի հեղինակ եւ կատարող Արամ Սեդեֆյանը նոր՝ «Դու գիտես այդ պատմությունը» վերնագրով երգ է թողարկել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, երգը ֆրանսիական շանսոնի ոճով է, որը հայտնի է «ձախ ափ» անվանումով («ռիվ-գոշ»):
«Դու գիտես այդ պատմությունը» երգը պատմում է նրանց վիճակի մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ են մնացել:











