Մեխիկոյի 10-ամյա բնակչին հերոս են կոչել: Տղան նորածիններին փրկել է ծննդատան փլակատներից: Ծննդատանը տեղի ունեցած պայթյունից հետո Ջոնաթան Տոբոն Ռուիսն օգնել է փոքրիկներին փրկելու գործում՝ ցուցաբերելով մեծ խիզախություն:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 29-ին: Զոհվել են 1 կին եւ 2 երեխա, եւս 10 մարդ վիրավոր է:

Ըստ NDTV-ի, պայթյունը տեղի է ունեցել, երբ բեռնատարը լիցքավորել է ծննդատան գազի բալոնները: Նշենք, որ Մեխիկոյում կենտրոնացված գազատար չկա: Տեղի բնակիչները մշտապես լիցքավորվող գազի բալոններ են օգտագործում:

Հավելենք, որ ի նշան երախտագիտության՝ տեղական վարչակազմը քաջ տղային ընդգրկել է «Լոս Տոպոս» փրկարարական ջոկատի կազմում, ինչպես նաեւ ուսման համար դրամական միջոցներ հատկացրել: