Դերասան Իեն ՄաքՔելենն իր Twitter-ում հրապարակել է «Միստըր Հոլմս» ֆիլմից հատված, որտեղ արտիստը խաղացել է հայտնի խուզարկու Շերլոք Հոլմսին՝ 93 տարեկանում:

«Միստըր Հոլմս»-ի իրադարձությունները, որի ռեժիսորը Բիլլ Կոնդոնն է, ծավալվում են 1947 թվականին, երբ 93-ամյա Հոլմսն ապրում էր Սասեքսի առանձնատանը, իր տնային տնտեսուհի միսիս Մոնրոյի ու նրա որդու ընկերակցությամբ: Ժամանակի մեծ մասը տարեց խուզարկուն նվիրում է իր հիշողությունները գրառելուն եւ մեղվապահությանը:

«Միստըր Հոլմս»-ի պրեմիերան կայանալու է Բեռլինի կինոփառատոնում: Ֆիլմը մասնակցում է արտամրցութային ծրագրին: