Կալիֆորնիա նահանգի Նորթրիջի համալսարանի տարածքում 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով բողոքի լուռ ակցիա է անցկացվել: Այս մասին գրում է տեղական ուսանողական «The Sundial» պարբերականը:
Միջոցառումը կազմակերպել է Հայկական ուսանողական ասոցիացիան: Այն տարբեր ակցիաներ է կազմակերպում ուսանողական ավաններում՝ նպատակ ունենալով բարձրացնել ցեղասպանությունների մասին տեղեկացվածության մակարդակը, այդպիսով հուսալով կանխել ապագա հանցագործությունները:











