Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ներկայացրել է նոր դեսպանին՝ Ռիք Միլլսին:

Հայաստանի անկախացումից հետո Ռիք Միլլսն առաջին ամերիկացի դիվանագետն էր, որն աշխատում էր Հայաստանի հետ:

«Ես ուրախությամբ հետեւել եմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ամուր գործընկերության ձեւավորմանը թե պետական, թե ժողովուրդների մակարդակով: Ես հպարտանում եմ այն բազմաթիվ հայերով, որոնք մասնակցել են ամերիկյան կրթական, մշակութային ու մասնագիտական ծրագրերին եւ ինձ ոգեշնչող է նրանց ներդրումը Հայաստանի քաղաքական, մշակութային եւ տնտեսական կյանքում»,- ասել է նորանշանակ դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում.