Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Նոր Նորքում նռնակի պայթյունի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետեւանքով Անահիտ Խ.-ն եւ 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մելիք Գալստյանը տուժած Անահիտ Խաչատրյանի ամուսինն է, որը քրոջ՝ Ալվարդ Խաչատրյանի տանը նրա 4-ամյա թոռնուհուն էր խնամում։ 4-ամյա Ելենային այժմ վիրահատում են։ Հարազատների խոսքով՝ վնասվել է երեխայի միայն ոտքերի հատվածը. նռնակը պայթելիս նա բեկորային վնասվածք է ստացել։
















