78-ամյա Բախշի Երիցյանը եւ նրա կինը՝ Էլմիրա Երիցյանը, այցելել էին իրենց ազգականին անշարժ գույքի հետ կապված հարցերը պարզելու համար, սակայն դեպքը ավարտվել էր ողբերգությամբ: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ հունվարի 31-ին՝ առավոտյան, Ֆուչիկի 24 շենքի 30. բնակարանում կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, բերման է ենթարկվել մի կին եւ երկու տղամարդ: Ոստիկանները հայտնաբերել են բնակարանատիրոջ՝ ՌԴ քաղաքացի, 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին՝ գլխի շրջանում բութ հարվածի հետեւանքով ստացած վնասվածքներով:

Գլխավոր կասկածյալը սպանվածի մորաքրոջ որդին է, ով նշել է, որ եղբոր հետ տարաձայնություններ ունի, վերջինս առգրավել է իր բնակարանը: Դեպքի օրը նա եղբոր տուն էր այցելել կնոջ եւ տաքսու վարորդի հետ, տաքսու վարորդը պատմել է, որ փորձում էր բաժանել նրանց, որ չխփեին, իսկ Էլմիրա Երիցյանը օգնում էր ամուսնուն: «Ինքը որ ինձ խփեց, ես ընկա, հետո վեր կացա, նորից սկսեց խփել, ձեռը գցեց, ոլորեց թեւս, ես էլ սեղանի վրա ընկած ինչ-որ ձեռս ընկավ. սկսեցի խփել, արդեն աչքերս փակ խփել եմ, չեմ իմանում՝ ոնց եմ խփել»,-պատմել է Բախշի Երիցյանը: Ծեծկռտուքը ավարտվել է մահճակալի վրա՝ մուրճի հարվածներով: Ոստիկանները մոտեցել են, երբ սպանվածի մարմինը մոտեցնում էին նկուղ տանող դռանը:

Մանրամասները՝ տեսանյութում.