Մեծամորում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների պատճառները փորձում էին շրջանցել թե տուժողը, թե կասկածյալը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Հունվարի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնից էր ահազագը ստացվել, հիվանդը հայտնել էր, թե վիրավորվել է այգում զբոսնելիս անհասկանալի պայթյունի հետեւանքով, բայց վնասվածքը հրազենային էր: Վիրահատվելուց հետո նրա վիճակը վատացել էր, անհապաղ Երեւան էին տեղափոխել, «Արմենիա» հիվանդանոցում նորից վիրահատել:

Պարզվել էր, որ տուժողի հորեղբոր տղան, որ Մայիսյան գյուղից էր,  համագյուղացի Արթուր Տոնոյանի հետ վեճի էր բռնվել, տուժողին օգնության էր կանչել, նա էլ ընկերների հետ Մայիսյան գյուղ էր եկել, բայց հորեղբոր տղային նեղացնողին չէր գտել: Հանդիպել էին պատահական՝ ավտոճանապարհին՝ ձկան վաճառքի կետում, վեճի էին բռնվել, քաշքշել իրար, տուժողը դանակով սպառնացել էր Արթուրին, նա էլ օդ էր կրակել եւ երբ տուժողը հայհոյելով նստել էր մեքենան, որ հեռանա, երկրորդ անգամ էր կրակել, այս անգամ՝ նրա մեքենայի ուղղությամբ:

«Տենց պատճառ չկա, պռոստը պահի տակ իրար տեսանք, իրար չհասկացանք, ես էլ նեռվային բաներ կան մեջս, նեռվայնացա, հանի կրակեցի, մեքենային, ասի, դե գնա, տուժվողը մեր ընգերն է, նպատակ չի եղել իրեն վնասել, ես չեմ էլ իմացել որ մեքենային պատռոն ա կպել»,-պատմեց կասկածյալը: Տուժողը եւս շրջանցեց դեպքի հանգամանքները՝ ասելով, թե չգիտի՝ ով է իրեն հարվածել:

Մանրամասները՝ տեսանյութում.