Համացանցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մյունխենյան ելույթը ծաղրող մուլտֆիլմ է հայտնվել։ Նրա հեղինակը ՌԴ Վոլգոգրադ քաղաքի մի բնակիչ է, որը համացանցում հայտնի է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Փսակիի եւ ուկրաինացի քաղաքական գործիչների մասին իր երգիծական տեսահոլովակներով, գրում է Lenta-ն։
Մեկ րոպե տեւողությամբ տեսահոլովակում Պորոշենկոն ցուցադրում է «Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի առկայությունը փաստող նոր անհերքելի ապացույցներ՝ ՌԴ քաղաքացիների անձնագրեր ու զինվորական գրքույկներ»։ Մուլտֆիլմում Պորոշենկոն պնդում է, որ այդ փաստաթղթերից յուրաքանչյուրում հայտնաբերվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։
Հոլովակի ավարտին Պորոշենկոն ներկաներից գումար է խնդրում։











