«Ռադիո Կոմանդա» ինտերնետային ռադիոկայանի «Իդեալական լսողություն» հաղորդումը մեծ մասսայականություն է վայելում երիտասրդ ֆուտբոլասերների շրջանում: Չնայած հաղորդումը հեռարձակվում է Մոսկվայում, բայց ԱՊՀ բոլոր երկներից, այդ թվում և Հայաստանից, ունկնդիրները ակտիվորեն զանգահարում են և քննարկում իրենց հուզող հարցերը:

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը հյուրընկալվել էր հաղորդավարներ Ստեփան Չաուշյանի և Նիկոլայ Ամպլեևի մոտ: Հաղորդման հիմնական թեման Մխիթարյանի և Մովսիսյանի հաջողություններն էին, ինչպես նաև հայկական ու ռուսական ֆուտբոլի խնդիրները: Հաղորդավարnերը NEWS.am-ին տված հարցազրույցում պատմեցին Յուրա Մովսիսյանի հանդեպ «Սպարտակի» երկրպագուների սիրո մասին, «Սպարտակ» - ԲԿՄ հավերժ դիմակայության, ինչպես նաև մեդիա դաշտի զարգացման մասին: Ըստ փորձառու լրագրողների, հինգ տարի հետո տպագիր մամուլը կվերանա՝ թողնելով իր ժառանգությունը ինտերնետին: