Ոստիկանությունը տեղեկացնում է երկու անհետ կորած քաղաքացիների մասին՝Արարատի մարզի Այնթափ գյուղի 16-ամյա բնակիչ Նելլի Արզումանյանը եւ Ջրաբեր գյուղի բնակիչ 46-ամյա Արշակ Առաքելյանը: Առաքելյանը հունվարի 9-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում եւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանություն։











