Քաղաքացիներից ստացված ահազանգերի հետքերով ոստիկանությունը խարդախության կասկածանքով բերման է ենթարկել նախկինում խարդախության համար դատապարտված Աննա Հարությունյանին։
Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ Աննա անունով մի կին բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորելու համար իրենից 1000 դոլար է վերցրել եւ անհետացել:
«Հանդիպեցինք, խոստացավ բարձր աշխատավարձով աշխատանք 2500 դոլարի դիմաց, ես նրան վճարեցի 1000 դոլար, 1500-ն էլ պետք է վճարեի աշխատանքի ընդունվելուց հետո: Մինչեւ օրս աշխատանք չկա, էսօր-վաղն ա գցում, հիմա էլ փողս չկա»,- պատմում է տուժած քաղաքացին:
Աննայի գործունեությունից տուժել է ես մի քաղաքացուհի, որը 40 000 դրամ է վճարել, սակայն այդպես էլ աշխատանքի չի տեղավորվել:
Խարդախության կասկածանքով բերման ենթարկված Աննա Հարությունյանը խոստովանական ցուցմունք է տվել։ Քննությունը շարունակվում է։ Աննա Հարությունյանի գործունեությունից տուժած մյուս քաղաքացիներին ոստիկանությունը հորդորում է նույնպես դիմել բաժին։











