Հայաստանի ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն անդրադարձել է Ճանապարհային կանոնների խախտման համար մի խումբ վարչական ակտերի վերաբերյալ համաներում կիրառելու որոշմանը:
Նրա խոսքով՝ համաներումը վերաբերում է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերին: Իսկ 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում կայացված տուգանքների մասով վարորդները կարող են 6 ամսվա ընթացքում մուծել «մայր գումարը» եւ ազատվել վճարումն ուշացնելու համար կիրառված տուգանքներից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











