Հունվարի 27-ի երեկոյան Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Դիմակավորված երեք անհայտ անձինք, զինված երկու ինքնաձիգով եւ ատրճանակով, մտել են գյուղացիներից մեկի տուն, ոչինչ չգտնելով հափշտակել որդու մատանին ու դիմել փախուստի։ 

«Ուղիղ 8-ին դրանք դուռը բացեցին, սեւ դիմակներով մտան տուն, բա՝ ձեր հերն ու՞ր ա, ասեց՝ հերդ կարա՞ մարդ աշխատացնի ու փողը չտա, ավտոմատները պահեցին վրեքս, քցեցին պոլի վրա լրիվին»,- պատմել է տանտիրուհին։

Տանտերը, որը գյուղատնտեսությամբ է զբաղվում, վստահեցնում է, որ չկա մարդ, որին աշխատանքի դիմաց ինքը վճարած չլինի։ 
Ոստիկանությունը բերման է ենթարկվել այն տաքսու վարորդին, որն իր կողմից շահագործվող մեքենայով հանցավոր խմբին Արմավիր քաղաքի կենտրոնական հատվածից տեղափոխել էր դեպքի վայր։ 

Ձերբակալվել են Արմավիրի Նալբանդյան գյուղի բնակիչ Արտակ Գինոսյանը, Երեւան քաղաքի բնակիչներ Մկրտիչ Արշակյանը եւ Արտավազդ Բարդարյանը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 175 հոդվածի 2-րդ մասի 1,3,4 կետերի եւ 235 հոդվածի  1-ին մասի հատկանիշնրով: Քննությունը շարունակվում է: