«Էրեբունի» բժշկական կենտրոնից հունվարի 29-ին ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ թոքերի հատվածում վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ վնասվածքն ստացել է տանը՝ ընկնելու հետեւանքով: Հաջորդ օրը ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել 35-ամյա Դմիտրի Սոկոլովսկիին, որը խոստովանական ցուցմունք է տվել:
Պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում Սոկոլովսկին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր փեսայի հետ՝ հարվածել կրծքավանդակին եւ պատճառել վնասվածք:
Դմիտրի Սոկոլովսկին կալանավորված է, քննությունը շարունակվում է:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:











