Ֆրանսիական NRG ալիքի լրագրող Զվիկա Քլեյնը որոշել է յուրատեսակ փորձարկում իրականացնել. նա հրեական կրոնական գլխարկ է դրել եւ մոտ 10 ժամ շրջել Փարիզի փողոցներով: Նա գաղտնի տեսախցիկ է ունեցել, որը ֆիքսել է մարդկանց արձագանքն այդ փաստին: Այդ ողջ ժամանակահատվածում լրագրողին սպառնացել են, թքել են, շուն ու գեյ են անվանել, հաղորդում է DailyMail-ը:

Լրագրողը իր փորձարկումն սկսել է Էյֆելյան աշտարակի մոտից, անցել է հրեական թաղամասով եւ շրջագայությունն ավարտել քաղաքի մահմեդական շրջաններում:

Քլեյնը իր տեսանյութը վերնագրել է. «Բարի գալուստ Փարիզ 2015, որտեղ հրեական ինստիտուտները պաշտպանում են ինքնաձիգներով զինվորները, իսկ ամեն քայլափոխի տղամարդիկ ու կանայք խոսում են արաբերեն»: