Արտաշիսյան փողոցի կից տներից մեկի հարակից պահեստարանից գողություն էր կատարվել։ Հունվարի 20-24-ն ընկած ժամանակահտվածում ինչ-որ մեկը մտել էր բակ եւ գողացել տարբեր իրեր։ Վնասի չափը մոտ 800 հազար դրամ էր։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողություն կատարողը Նորագյուղի բնակիչ Հովհաննես Քոչարյանն է՝ ընկերների հետ։ Հաջորդ օրը՝ հունվարի 25-ին Քոչարյանին եւ ընկերներին բերման են ենթարկել բաժին։
Պարզվել է, որ նրանք 18 գողություն եւ գողության փորձ են կատարել։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











