Հունվարի 29-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Մարգարիտա Բաբյանը հայտնել էր, որ իրենց գյուղացի մեկը տանից փախցրել է 15-ամյա որդուն։
Ոստիկանները մեկնում են նշված հասցեն եւ գտնում տղային։ Կինը ոստիկաններին ասել էր, թե առեւանգիչն ասել է, որ կվերադարձնի որդուն, երբ ամուսինը վերադարձնի իր 800 հազար պարտքը։
Կասկածյալը հայտնել է, թե Բաբայանի որդուն չի առեւանգել։ Փետրվարի 10-ին կասկածյալն ինքն է դիմել ոստիկանություն՝ նշելով, որ Մարգարիտա Բաբայանը իրենից գումար է շորթում։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Մարգարիտա Բաբայանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











