Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել, թե ո՞ր դեպքում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժվում:
«ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
1. նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում
2. նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ
3. նաեւ եթե նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ
4. կամ մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հրամանագրի ստորագրումը չի ներկայացրել այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ կամ այլ պետության քաղաքացիություն ստանալու հնարավորության վերաբերյալ գրավոր հավաստում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











