Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել Մասիսի բնակիչ 42-ամյա Համլետ Մխիթարյանը եւ Երեւանի բնակիչ 26-ամյա Արթուր Թորոսյանը։ Խուզարկության ընթացքում Համլետ Մխիթարյանի մոտից ոստիկանները հայտնաբերել են 376 գրամ չորացրած կանեփանման զանգված, որը ըստ Մխիթարյանի ինքնախոստովանական ցուցմունքի՝ քաղել է անձնական օգտագործման համար։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 268-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հայտնաբերվածը ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Քննությունը շարունակվում է։











