Աներոջ վրա կրակած՝ Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղի 33-ամյա բնակիչ Արտյոմ Ստեփանյանին քննիչներն օրերս տարել են դեպքի վայր՝ քննչական փորձարարություն իրականացնելու:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, Արտյոմ Ստեփանյանն աներոջը վախեցնելու նպատակով երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ եւ հրազենային վնասվածք հասցրել:
«Աներոջս հետ վիճվելով՝ փորձում էի վախեցնել, բայց մի քիչ ուրիշ բան ստացվեց»,- ասել է Արտյոմը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











