Սուրեն Ասրյանը կասկածվում է անձի առեւանգում կատարելու մեջ:

Ըստ ոստիկանության՝ փետրվարի 15-ին Երեւանի Կոմիտաս պողոտայում հանդիպել են նախկին գործատուն եւ նախկին աշխատակիցը, իսկ պատճառը դրամական պարտքն ու պահանջն էր:

Գնալով գրասենյակ՝ գործատուն հայտնել է իր նախկին աշխատակցին, որ պարտքը՝ 700 հազար դրամը, տալ չի կարող եւ առաջարկել է այն վճարել մաս առ մաս, սակայն աշխատակիցը չի համաձայնվել եւ հայտնել է, որ միայն գումարը վերադարձնելուց հետո իրեն եւ հորը թույլ կտա հեռանալ:

Գործատուն, ծանոթ լինելով տեղանքին, կարող է փախուստի դիմել եւ ոստիկանություն զանգել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Ասրյանին:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութը