Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում հունվարի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել համագյուղացիների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հաղորդում է ոստիկանությունը։
Դեպքից հետո Վաղարշապատ քաղաքի հիվանդանոց տեղափոխված՝ 49-ամյա բնակիչը պատմել է, թե սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքը ստացել է իր տան տանիքից ընկնելով։ Քննության ընթացքում, սակայն, պարզվել է, որ նրան վնասվածքը հասցրել է նույն գյուղի բնակիչՎահե Սահակյանը՝ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Վահե Սահակյանը դեպքի հաջորդ օրը լքել է Հայաստանի Հանրապետության սահմանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։











