Շաքե Հակոբյանը եւ Գայանե Քոչարյանը՝ անչափահաս Հասմիկ անունով աղջկա հետ, Երեւանի տարբեր խանութներից գողություններ էին արել:NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ օրերս նրանք բերման են ենթրակվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Պարզվել է, որ նրանք գողացել էին ինչ հնարավոր է՝ հագուստից մինչեւ արծաթյա զարդեր, ըստ որում՝ գողացել էին ոչ միայն Շենգավիթի խանութներից, այլեւ Վերնիսաժից, Երեւանի այլ խանութներից: «7 գողություն եմ արել»,-պատմեց աղջիկներից մեկը՝ մանրամասն ներկայացնելով հանգամանքները: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ տեսանյութում











