Փետրվարի 8-ին, ժամը 17.30-ին, հարձակվել են քաղաքացու վրա, դանակի սպառնալիքով պահանջել 10 հազար դոլար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
«Տուն էի վերադառնում, մի հոգի ասաց՝ քաշի, աջի վրա կանգնի, ասաց՝ նստի մաշնեն, ասացի՝ չեմ նստում, զոռով նստացրեց մեքենան, իջեցրին Չարբախ՝ գարաժները, զենք քաշեց վրես, 10 հազար դոլար դեմից փող պահանջեց»,-պատմում էր քաղաքացին: Վազգեն Կարապետյանը ներկայացրել է Շեգավիթի բաժին, նա կալանավորված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում











