Ոստիկանությունը հաղորդում է, որ 2003թ. Երեւան-Նուբարաշեն խճուղում տաքսի մեքենայում գտնվող 4 անձանց ուղղությամբ ինքնաձիգերից կրակահերթ արձակած հանցախմբի անդամ եւ նույն թվականից հետախուզման մեջ գտնվող Կամսար Հակոբյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում, ապա տեղափոխվել  Հայաստան: Զինված հարձակման ժամանակ սպանվել էր 3 հոգի, վիրավորվել 1 մարդ:

Նշենք, որ նույն քրեական գործով հետախուզում էր հայտարարվել նաեւ Փարաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Երեմյանի նկատմամբ: Նա եւս հայտնաբերվել եւ ձերբակալվել էր Վոլգոգրադ քաղաքում եւ նախորդ տարվա օգոստոսի 29-ին տեղափոխվել Հայաստան: