Ամերիկյան Բոնիտա Բիչ քաղաքի (Ֆլորիդա նահանգ) բնակիչը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է շնաձուկը վտանգավորության աստիճան մոտենում բնակելի տներին:

Բանն այն է, որ Ֆլորիդայում բնակելի թաղամասերը տեղակայված են ափի անմիջական հարեւանությամբ, իսկ որոշ տներ նույնիսկ հենց ջրի ափին են: Դրա շնորհիվ որոշ բնակիչներ հետնաբակում սեփական լողափերն են ստեղծել:

Ըստ Informing-ի, ամերիկացին մտահոգված է իր տան հարեւանությամբ շնաձկան ներկայությամբ: Նա նույնիսկ կարծում է, որ հարեւանները չափազանց անպատասխանատու են վարվում եւ կերակրում են շնաձկներին, այդ պատճառով դրանք բավական մոտենում են բնակելի տներին: