Մի խումբ երիտասարդներ այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ համալսարանից երթ են սկսել դեպի այն երկրների դեսպանատներ, որոնք մինչեւ հիմա չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը մեկնարկել է միջադեպով։ Ոստիկանները երթի մասնակիցներին արգելել են թմբուկներ զարկել՝ նշելով, որ դրանով խանգարում են դասապրոցեսին։ Երթի մասնակիցներից Անի Նավասարդյանը դիմադրել է, չի ցանկացել հանձնել իր թմբուկը, ինչից հետո նրան տարել են ոստիկանական բաժին։

Երթը շարունակվել է, սակայն  արդեն առանց թմբուկների, ոստիկանները ուսանողներին նույնիսկ արգելել են եռագույնը պարզել։

Երեւանի տարբեր բուհերի մոտ մեկ տասնյակ ուսանողներն այժմ շարժվում են դեպի Չինաստանի, ապա Մեծ Բրիտանիայի եւ Սիրիայի դեսպանատներ, որտեղ նամակ են հանձնելու

«Հայ ուսանողության անունից դիմում ենք Ձեզ եւ ձեր երկրների իշխանություններին՝ պահանջելով ճանաչել եւ դատապարտել 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության կողմից համայն քաղաքակիրթ մարդկության  դեմ պլանավորված եւ իրագործված ոճրագործությունը՝ Հայոց մեծ Եղեռնը»,- ասվում է նամակում։