Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի միջոցներով Երեւանում կառուցվող Սուրբ Խաչ ռուս ուղղափառ եկեղեցու շինարարությունը կավարտվի մեկ տարի անց: Եկեղեցու զանգերի և խաչերի օծման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 22-ին:
«Սիմվոլիկ պատականություն էր, որ օծման արարողությունը համընկավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ: Սա հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության սիմվոլ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արա Աբրահամյանի եղբայր Սերյոժա Աբրահամյանը:
2010թ. մեկնարկած՝ եկեղեցու շինարարությունը, որն այս տարի պետք է ավարտվեր, հետաձգվել է մեկ տարով՝ եկեղեցուն կից հոգեւոր կենտրոնի կառուցման պատճառով։
Երեւանյան լճի հարեւանությամբ՝Երեւանի Իսակովի պողոտայի վրա գտնվող եկեղեցու երկու գմբեթները եւ խաչը ոսկեզօծ են:











