Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը ավելի ու ավելի համառորեն կհայտարարի Թուրքիային, որ նա սխալ է: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը:

«Թուրքիան ժխտում է Ցեղասպանության փաստը, որին առնչություն ունեն նաեւ նրա դաշնակիցները 1914 թվականին: Գերմանիան նույնպես պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծել է ֆրանսահայ պատգամավորը:

Նրա խոսքով, Թուրքիայի շահերից է բխում ճանաչել Ցեղասպանությունը: «Հերքելով ցեղասպանությունը, նա թունավորում է իր սեփական գոյությունը: Այդկերպ Թուրքիան գնում է միջազգային հանրությունից ինքնամեկուսացման ճանապարհով: Եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դա նրան մեծ օգուտ կբերի»,-ընդգծել է Դեւեջյանը: