Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ խոսել է Հռոմի Հովհաննես Պողոս II Պապը, իսկ ներկա Պապը իրերը կոչեց իրենց անուններով, այսինքն այն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի արձագանքը Հռոմի Պապի ապրիլի 12-ին արված հայտարարությանը:
«Մենք սպասւոմ էինք նման արձագանք, բայց այլ ապագայի հույս ունենք»,-ասել է նա:
Հարցին՝ Թուրքիան երբեւէ կճանաչի՞ իր անցյալը, կարդինալը պատասխանեց. «Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ապրի իր անցյալի գիտակցմամբ, անհնար է ներդաշնակության հասնել առանց ճանաչելու այն»:











