Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Վլադիմիր Պուտինը Երեւան է եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Բացի այդ, Երեւանում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Ռուսաստանը ճանաչել է Ցեղասպանությունը 1995 թվականին։ Ներկայումս ՌԴ-ում բնակվում են մոտ երկու միլիոն հայեր, որոնց զգալի մասը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։

Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մի քանի երկրների ղեկավարներ, պատվիրակություններ աշխարհի 60 երկրներում։