Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քիչ առաջ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մինչեւ այդ նա այցելել է ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ գրառում կատարել հուշամատյանում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ֆրանսիայի նախագահին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Նա դեղին վարդ է ավելացրել Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղկեպսակին եւ զբաղեցրել իր տեղը բարձրաստիճան հյուրերի շարքում։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից։ Առաջինը 1965թ. դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետեւեցին Ռուսասատնը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուեալան, Արգենտինան եւ ԱՄՆ 42 նահանգ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։














