Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Այսքանով Ծիծեռնակաբերդում միջոցառումների պաշտոնական մասն ավարտվեց:

Երբ պաշտոնական պատվիրակությունները հեռանան Ծիծեռնակաբերդից, զոհերի հիշատակը հարգել ցանկացողների համար մուտքը կբացվի:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թվականին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: