Մոտ 4 հազար մարդ է մասնակցել Քալիֆորնիայի Ֆրեսնո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։
Հուշարձանը կառուցված է բետոնից եւ տուֆից, ունի 9 կորացած սյուներ, որոնք նման են Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին։ Սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, հայկական սփյուռքն ու Հայաստանը։
«Այս գեղեցիկ հուշարձանն ատացոլում է մեր պարտավորությունը՝ հարգելու մարդու իրավունքներն ու արդարությունը, այստեղ՝ Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում»,- հայտարարել է Ֆրեսնոյում Քալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն։
Միջոցառմանը մասնակցել են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնյաներ եւ կրոնական առաջնորդներ, հաղորդում է Fresno Bee պարբերականը։
«Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը Ֆրեսնո քաղաքում, միասնական ենք հայ ժողովրդին համերաշխության եւ աջակցության գործում»,- ասել է Ֆրեսնոյի քաղաքապետ Էշլի Սուերենգինը։











