Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն աճում է, ճշտված տվյալներով, զոհվել է երկու հազարից ոչ պակաս մարդ։ Եւս 4718-ը վիրավորվել են։ Առանց տանիքի են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ։ Սեյսմոլոգների կանխատեսումներով, երկրում կարող է եւս մեկ երկրաշարժ լինել։ Հետցնցումները կտեւեն եւս երկու օր։
Ապրիլի 26-ի առավոտյան Կատմանդուի մերձակայքում եւս մեկ ցնցում է գրանցվել՝ 5,6 մագնիտուդով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հնդկաստանում՝ Հիմալայների տարածքում երկրաշարժի զոհ են դարձել 58 մարդ։
Հնդկաստանը ակտիվ օգնություն է ցուցաբերում Նեպալին՝ փրկարարական աշխատանքներում։
Հնդկաստանի ՌՕՈՒ ինքնաթիռները այսօր Կատմանդու են տեղափոխել 43 տոննա մարդասիրական բեռ։ Նեպալում գտնվող, Հնդկաստանի 540 քաղաքացիներիղ 170-ին տեղափոխլ են հայրենիք։
Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 1։56-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ է եղել՝ 7,9 մագնիտուդ ուժգնույթամբ։ Ցնցումները զգացվել էին նաեւ Հնդկաստանում։











