Նեպալում, ապրիլի 25-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3218-ի, եւս 6538 հազար մարդ տուժել է:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն, եւս 90 մարդ երկրաշարժին զոհ են գնացել այլ երկրներում, մասնավորապես Հնդկաստանում եւ Չինաստանում:

Առավել ուժեղ ստորերկրյա ցնցումներ Նեպալում արձանագրվել են ապրիլի 25-ին, երկու ուժեղ ցնցում է եղել՝ 7,9 եւ 6,6 մագնիտուդով: Ամենից շատ տուժել է մայրաքաղաք Կատմանդուն, որտեղ մահացել է ավելի քան հազար մարդ: Ավերվել է 1832 թվականին կառուցված 62-մետրանոց Ջարահարա աշտարակը, որը ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած Էվերեստում, որտեղ երկրաշարժից հետո սողանք է տեղի ունեցել: ՄԱԿ-ի գնահատմամբ, երկրաշարժի պահին աղետի գոտու տարածքում եղել է 6,6 մլն բնակչություն: