«Տիկին Տ» մականունով 90-ամյա կրիայի՝ առնետների հարձակման հետեւանքով կորցրած վերջույթների փոխարեն անիվներ են դրել:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, 90-ամյա կենդանին առջեւի թաթերը կորցրել է ապրիլի սկզբին: Կրիայի տերը՝ Ջուդ Ռայդերը պատմել է, որ վիրավոր կենդանուն գտել է իր տան մոտ, ջրափոսում:
Առնետները կրիայի վրա հարձակվել են այն ժամանակ, երբ վերջինս գտնվել է ձմռան քնի մեջ: Ռայդերը կենդանու բուժման համար ձախսել է հազար ֆունտ (մոտ 1,5 հազար դոլար), սակայն նրանք այդպես էլ չեն կարողացել օգնել կրիային: Դրանից հետո Ռայդերը դիմել է իր 37-ամյա որդու օգնությանը, որն ինժեներ-մեխանիկ է, հաղորդում է Lenta.ru-ն:
Նա «Տիկին Տ»-ի մարմնի վրա անիվներ է դրել: «Կրիան անմիջապես գլխի է ընկել, թե ինչպես օգտվի անիվներից, սակայն որոշ ժամանակ էր պետք, որ սովորի անհրաժեշտության դեպքում՝ արգելակել»,-ասել է Ռայդերը:











