Կատմանդուում փրկարարները 7 հարկանի շինության փլատակների տակից փրկել են 28 տարեկան մի տղամարդու, որը այնտեղ անցկացրել էր 80 ժամ առանց սննդի եւ ջրի։

Փլատակները կարգի բերելիս փրկարարները օգնության կանչ են լսել։ Տղամարդու կողքին հայտնաբերվել է 3 մահացած մարդ։

Տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է։ Խիստ տուժել է նրա ոտքը, որը ստիպված են հեռացնել։ Հարազատները նրա փրկությունը հրաշք են համարում։

Նշենք, որ Նեպալի ավելիչ երկրաշարժի զոհերի քանակը այս պահին կազմում է 5020։ Վիրավորվել է 7624 մարդ։