Հայ կոմունիստների ավանդական մայիսմեկյան երթն արդեն երկրորդ տարին անընդմեջ ավարտվում է ՀՀ-ում ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ:
Այն պահին, երբ ցուցարարները հասել են ՌԴ դեսպանատանշենքին, նվագախումբը՝ կատարել է ԽՍՀՄ օրհներգը, որի երաժշտությունը ներկայումս օգտագործվում է նաեւ ՌԴ պետական օրհներգի համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ցույցի մասնակիցները սկսել են հայ-ռուսական դարավոր բարեկամության, ռազմա-ստրատեգիական գործընկերության ամրապնդման, այդ թվում ԵՏՄ շրջանակներում, մասին կարգախոսներ վանկարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի կոմկուսի կազմակերպած ավանդական մայիսմեկյան ցույցը մեկնարկել է կեսօրին: Կոմունիստների երթն անցել է Մաշտոցի պողոտայով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











