Թբիլիսիում երկու ռուս բայքերների ստիպել են հանել Գեորգիեւյան ժապավենները։ Այս մասին հայտնում է «Ազատ գոտի» ՀԿ-ի ղեկավարներից Ֆարնաոզ Չկադուան։
«Կոլխոզնայա հրապարակում նկատել են բայքերների, որոնք կրում էին Գեորգիեւյան օկուպացիոն ժապավեններ։ Նրանց ստիպել են սեփական դանակներով կտրել դրանք եւ արգելել են Վրաստանի տարածքում դրանք նորից օգտագործել»,- մեջբերում է նրա խոսքը «Գրուզիա Օնլայն»-ը։
Նշենք, որ այս պահին Վրաստան է ուղեւորվում ռուս բայքերների եւս մի խումբ Տամբովից։ Նրանք Վրաստան կժամանեն մայիսի 9-ին։











