Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, պաշտոնապես հայտարարել է նոր արքայադստեր՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու 5-րդ ծոռնուհու ծնվելու մասին։
Թագուհու նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի դարպասներին փակցվել է հատուկ հայտարարություն, որում ասված է թագավորական ընտանիքի նոր անդամի ծնվելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հավաքված մարդկանց եւ զբոսաշրջիկների ցնծության ներքո արարողակարգը տանող 2 պաշտոնյա կարդացել են շրջանակի մեջ դրված հայտարարության տեքստը. «Նորին մեծություն Քեմբրիջի դքսուհին բարեհաջող կերպով աղջիկ է ծննդաբերել։ Ձերդ թագավորական գերազանցությունն ու երեխան իրենց լավ են զգում»։
Շրջանակի մեջ վերցրած փաստաթուղթը դրել են հատուկ տակդիրի վրա։











