Կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիներն այսօր՝ մայիսի 14-ին, իրենց աշխատավարձերի պարտքի մարման եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով երկօրյա նստացույց սկսեցին (ֆոտոռեպորտաժ):
«Այստեղ նստելու ենք այնքան ժամանակ, մինչեւ մեր աշխատավարձի պարտքերը մարեն ու գործարանը վերագործարկեն: Գիշերն էլ ենք մնալու, եթե մեր պահանջները երկօրյա նստացույցից հետո չբավարարեն, շարունակելու ենք նստացույցը նույն տեղում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Տիգրան Թադեոսյանը:
Նաիրիտցիների նստացույցը տեւելու է երկու օր, կավարտվի շաբաթ առավոտյան: Նրանք Կառավարության մոտ կմնան նաեւ գիշերը՝ միմյանց հերթափոխելով:
Նշենք, որ նաիրիտցիները վրդովված են Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ նախօրեին արած հայտարարությունից, թե «Նաիրիտն» անհնար է վերագործարկել:
Նաիրիտցիներին միացել են նաեւ այլ քաղաքացիներ, որոնք օգնել են նրանց պաստառներ եւ թռուցիկներ պատրաստել:



.jpg)
.jpg)











