Հնդկական Բհինդ քաղաքում դաժան միջադեպ է տեղի ունեցել: Տեղական հիվանդանոցներից մեկում տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես են հոսպիտալի շենք ներխուժում երկու տղամարդիկ, որոնցից մեկը՝ զինված: Նա երկու կրակոց է արձակում եւ սպանում իր զոհին:

Ըստ Hindustan Times-ի, ներկայացվող կադրերը պատկերում են դաժան սպանությունը: Համոզվելով, որ արնաշաղախ գետնին ընկած տղամարդը մահացած է, մարդասպանն արագորեն հեռանում է հանցանքի վայրից:

Vesti-ի հաղորդմամբ, սպանության զոհ է դարձել տեղի գանգստերներից մեկը: Միջադեպից առաջ մարդասպանն ու նրա զոհը խմել են միասին, հետո սկսել վիճաբանել: Մի քանի հանցագործությունների հեղինակ բանդիտները տուն են գնացել, սակայն հարաբերությունները շարունակել են պարզել հեռախոսով: Արդյունքում հանցագործներից մեկը որոշել է այցելել մյուսին: Վերջինը կրակել է իրեն վիրավորողի ուղղությամբ: Իսկ հետո իրադարձությունները զարգացել են՝ ինչպես հնդկական ֆիլմում: