Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Գերմանիա տեղափոխվող թուրքական լիրայի խմբաքանակից 2 պարկ ընկել եւ պայթել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանում դեպի օդանավը շարժվող բեռնատարի թափքից ընկել է 2 պարկ թուրքական լիրա եւ ցրիվ եկել գետնին։
Օդանավակայանի աշխատակիցները սկսել են հավաքել փողը եւ հանձնել օդանավակայանի ոստիկանության բաժին։











