Բրիտանական թագավորական տան անդամ, արքայազն Հարրին հնգօրյա շրջագայության շրջանակներում կատարել է նորզելանդական մաորիների ռազմական պարը՝ հական։

Նոր Զելանդիայում այցելելով Լինթոն ռազմական ճամբար՝ երկրի գլխավոր ռազմակայան, 30-ամյա արքայազնը պարը կատարել է մյուս զինվորականների հետ։ Փակ փորձը տեւել է 20 րոպե, հաղորդում է «Ռոսբալտը»։

Հական Նոր Զելանդիայի բնիկների՝ մաորիների ռազմատենչ պարն է։ Այդ պարը կատարվում է մարտից կամ կարեւոր մրցություններից առաջ։