Նվեր Բուդոյանն ու Թադեւոսյանը Մկրտչյանը կասկածվում են գողություն կատարելու մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները մայիսի 20-ին Սոթքի հանքավայրի մոտից բերման են ենթարկվել Նվեր Բուդոյանին եւ Թադեւոս Մկրտչյանին: Վերջինիս մոտ կար 18 կգ հանքանյութ:

«Մտել եմ 40 հանքախորշ, հանել եմ մոտ 18 կգ հանքանյութ, որոշել էի տանել եւ ոսկի ստանալ, բայց ոստիկանները բռնեցին»,- ոստիկանությունում պատմել է Թադեւոսը:

Բերման ենթարկվածները տվել են խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: