Հրազդանի բնակիչ, նախկինում 10 անգամից ավելի դատապարտված Գոռ Զարգարյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գոռ Զարգարյանը մայիսի 3-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել կատարած բազմաթիվ գողությունները:
Պարզվել է, որ անցած տարվա հոկտեմբերից սկսած Գոռ Զարգարյանը կատարել է գողության եւ գողության փորձի 7 դեպք: Նա հիմնականում գողություններ է կատարել Կոտայքի մարզի Ձորաղբյուր եւ Զովք գյուղերից. մտել էր առանձատներ եւ տարել ամեն ինչ՝ կոնյակից մինչեւ տեխնիկա՝ սեփականատերերին պատճառելով 1.5 մլն դրամի վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գոռ Զարգարյանը կալանավորված է: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











