Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է , որ մենքենա առևանգած 41-ամյա Հայկ Գալստյանը, հանցագործությունը կատարելուց ժամեր անց բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Շենգավիթի ոստիկանության բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ երբ կանգառում կանգնած է եղել, իրեն է մոտեցել ոստիկանի համազգեստով տղամարդ և ներկայացել, որ աշխատում է Քանաքեռ ոստիկանության բաժնում և խնդրել իրեն տեղափոխել ոստիկանության Քանաքեռի բաժին: Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մոտ կանգնելով` ոստիկան ներկայացած անձը տաքսու վարորդին խնդրել է, որպեսզի նրա մեքենայով շենքի բակ մուտք գործի և առևանգել այն ու անհետացել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը մեքենան վթարված վիճակում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











